Գայի պողոտան սառցապատված է. Չախոյանը փաստում է, որ Ավինյանը Կատվալյանի հետ ստում էր
Հասարակություն
14:47 02/03/2026
Հայաստան

Գայի պողոտան սառցապատված է. Չախոյանը փաստում է, որ Ավինյանը Կատվալյանի հետ ստում էր

«Որոշակի սառցակալում եղել էր Գայի պողոտայում։ Դավթաշենի կամրջի վրայի տեսանյութը մի քիչ իրականությանը չէր համապատասխանում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ առավոտյան ծագած խնդիրը զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

Տիգրան Ավինյանը հարցրեց, թե աղո՞վ էր մշակվել և դրական պատասխան ստանալուց հետո, կողմնորոշիչ հարց տվեց. «Ծավալն էր մեծ, թե ժամային առումով էր»։

«Ժամային է եղել ավելի շատ, որովհետև առավոտյան դեմ մեքենաների շարժը շատացել է և սկսել է սառցակալումը։ Տեխնիկան, իհարկե, աղցանման աշխատանքը կատարել է, բայց, նու, մի կես ժամ է տևել այդ պրոցեսը»,- ասաց Կատվալյանը՝ վստահեցնելով, որ սառույցն արագ վերացրել են։

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Գայի պողոտայից տեսանյութ է հրապարեց  հենց այն պահին՝ ժամը 09։45-ին, երբ ընթանում էր գործակարգավարական խորհրդակցությունը։ Տեսանյութից երևում է, որ պողոտայում աղ ցանած չէ, մեքենաները սահելով գնում են սառույցի վրայով և կա նաև վթար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գայի պողոտան սառցապատված է. Չախոյանը փաստում է, որ Ավինյանը Կատվալյանի հետ ստում էր