Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով. ՀՀ-ում Իրանի դեսպան
«Իմ կարծիքով, Իրանի դեմ այս ագրեսիան և գործողություններն անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը»,- ասուլիսում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Ըստ նրա, այս գործողություների շարունակականությունը տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվի ոչ բարենպաստ պայմաններ:
«Նրանք, ովքեր իրականացրեցին այս գործողությունները մեր նկատմամբ, վտանգի ենթարկեցին թե տարածաշրջանային, թե միջազգային կայունությունն ու խաղաղությունը։
Մեր բարեկամ և հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց դեսպանը։
Նա ընդգծեց՝ իրենց ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով:
Խալիլ Շիրղոլամիի խոսքով, միջազգային աձագանքը ստացված չէ. «Այդ երկրներից շատերը, որոնք խոսում են օրենքի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերից, այս ագրեսիայի դեպքում, որը որևէ արդարացում չունի, իրականացվել է առանց որևէ պատճառի, լիարժեք լռություն պահպանեցին»։