Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են իրանական ինը ռազմածովային նավ և շտաբը
Քաղաքական
21:42 01/03/2026
Տարածաշրջան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են իրանական ինը ռազմածովային նավ և շտաբը

Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը ոչնչացրել են ինը իրանական նավ և Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի շտաբը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանին երկու շաբաթ էր մնացել միջուկային զենք ունենալուց։ Բայց նա կոնկրետ ժամկետ չէր ասել կամ իր պնդումը հաստատող ապացույցներ չի բերել։

Թեհրանի դեմ ներկայիս ռազմական գործողության մասին Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդը մեջբերել է Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների դրական արդյունքները և B-2 ռմբակոծիչների միջոցով Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները։

«Եթե մենք դա չանեինք, նրանք երկու շաբաթվա ընթացքում կունենային միջուկային զենք։ Այդ դեպքում սա հնարավոր չէր լինի»,-ասել է ամերիկացի առաջնորդը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են իրանական ինը ռազմածովային նավ և շտաբը