ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ Մերձավոր Արևելքում դադարեցնել ռազմական գործողությունները
Քաղաքական
17:18 02/03/2026
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ Մերձավոր Արևելքում դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանը մտահոգված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունից հետո Մերձավոր Արևելքում զինված բախումների սրմամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մեր կողմից մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և որպես բացարձակ առաջնահերթություն ձեռնարկել համապարփակ միջոցառումներ տարածաշրջանի բոլոր երկրներում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը կոչ է արել բացառել քաղաքացիական թիրախների վրա ցանկացած հարձակում։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հավելել է, որ հակամարտության կողմերը պետք է հրաժարվեն ուժի կիրառումից՝ տարաձայնությունները լուծելու համար և անցնեն բոլոր հարցերի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ Մերձավոր Արևելքում դադարեցնել ռազմական գործողությունները