Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մի ամբողջ կյանք վարձո՞վ… սա նորմալ չէ։ Մեր լուծումը պարզ է՝ պետությունը պետք է թեթևացնի բնակարան ձեռք բերելու բեռը, որպեսզի սեփական տուն ունենալն այլևս երազանք չլինի»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
Նա մանրամասնում է.
«20.000 նոր բնակարան՝ պետություն-շինարար իրական գործընկերությամբ.
. Ինչպե՞ս - Պետությունը շինարարին անվճար տրամադրում է հողը և ապահովում բոլոր ենթակառուցվածքները՝ գազ, ջուր, լույս, կոյուղի և ճանապարհ:
. Արդյունքը - Շինարարի ծախսերը կրճատվում են, տան ինքնարժեքը՝ նվազում, իսկ պետության սահմանած գների վերին շեմը բացառում է արհեստական թանկացումները:
. Նպատակը - Հնարավորություն տալ մարդկանց վարձավճարի փոխարեն վճարել սեփական տան համար և ունենալ իրենց տաքուկ անկյունը»։