Քնկոտ Բայդենը մեր երկրի փողերը ծախսեց ուկրաինացի Բարնումի վրա. Թրամփ
Քաղաքական
09:46 03/03/2026
Աշխարհ

Քնկոտ Բայդենը մեր երկրի փողերը ծախսեց ուկրաինացի Բարնումի վրա. Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի զինամթերքի գրեթե անսահմանափակ մատակարարում:

«Միացյալ Նահանգների զինամթերքի պաշարները երբեք չեն եղել ավելի մեծ կամ ավելի որակյալ: Ինչպես ինձ այսօր ասացին, մենք զենքի գրեթե անսահմանափակ մատակարարումներ ունենք: Պատերազմները կարելի է վարել «հավերժ» և շատ հաջող՝ օգտագործելով միայն այս պաշարները (որոնք ավելի լավն են, քան այլ երկրների լավագույն զենքերը); Մենք ունենք լավ  պաշարներ, բայց դեռ չենք հասել ցանկալի մակարդակի»,-սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ շատ այլ բարձրորակ զենքեր պահվում են այլ երկրներում։

«Քնկոտ Ջո Բայդենը ծախսեց իր ողջ ժամանակը և մեր երկրի փողերը՝  ուկրաինացի Ֆ. Թ. Բարնումի վրա (հայտնի շոումեն, աճպարար-խմբ.) (Զելենսկի!) ՝ հարյուր միլիարդավոր դոլարների զենք։ Եվ չնայած անվճար տվել է գերբարձր մակարդակի զենքեր, նա նույնիսկ չի մտածել դրանք լրացնելու մասին։ Բարեբախտաբար ես իմ պաշտոնավարման առաջին ժամկետում վերականգնեցի բանակը և շարունակում եմ անել։ ԱՄՆ-ն պատրաստ է հաղթել, պատրաստ է խոշոր հաղթանակ տանել; Շնորհակալություն այս հարցի վերաբերյալ ուշադրության համար»,-գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder