Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ն ոչ թե ներկուսակցական ընտրություն է անում, այլ իրականում, հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկն են տվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ ներկուսակցական ընտրությունների 2-րդ փուլը կմեկնարկի այս ամսվա վերջին. մարտի 28-29-ը կուսակցության Երևանի կենտրոնական գրասենյակում նույն սկզբունքով` ավելի քան 1000 պատվիրակներ կընտրեն առաջին փուլով անցած առաջին 50 թեկնածուին և կորոշեն վարչապետի թեկնածուին, չնայած բոլորը գիտեն, որ որոշելու բան չկա։ Մինչ այդ 50 թեկնածուները միասին իբրև թե մարզային կառույցներ են մեկնում` քարոզարշավի:
Անցած շաբաթ-կիրակի մեկնարկը տվել են. 2-ական մարզ են այցելել, որտեղ հավաքում են տարածքային կառույցների անդամ-ընտրիչներին և հատ-հատ ներկայացնում իրենց կենսագրությունը, անցած ճանապարհը, իրենց մասին պատմող տեսահոլովակներ են միացնում և համոզում, թե ինչու հենց իրենց պետք է ընտրեն։ Իսկ իրականում, հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկն են տվել. մեկնում են մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։