Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպե՞ս են ապահովելու 20 հազար մատչելի բնակարան նորաստեղծ ու բազմազավակ ընտանիքների համար. Կադարյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Կադարյանը ներկայացնում է՝ հայ գործարար, ազգային բարարեր Սամվել Կարապետյանի՝ դեպի ուժեղ Հայաստան տանող տնտեսական առաջարկներից մեկը, որը նախատեսում է 20.000 մատչելի բնակարան բազմազավակ ու նորաստեղծ ընտանիքների համար։
«Շինարարության մեջ էական ծախսեր են կազմում ենթակառուցվածքների ծախսերը, հողի արժեքը, բանկային ու պետական մի շարք այլ ծախսեր։ Պետական ծրագրի իրականացման դեպքում հնարավորություն ենք ունենալու այս ծախսերն էականորեն նվազեցնել։ Մեր հայրենակիցները տարաժամկետ կերպով հնարավորություն են ունենալու վճարել բնակարանի գումարը, այսինքն ձեր վարձի փոխարեն դուք հնարավարություն եք ունենալու վճարել ձեր բնակարանի գումարը»,-նշում է Կադարյանը։