Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ է միգրենը «թիրախավորում» մեծամասամբ կանանց. Բժշկի պարզաբանումը
Միգրենը պարզապես գլխացավ չէ, այն բարդ նյարդաբանական վիճակ է, որից տառապում են միլիոնավոր մարդիկ: Սակայն վիճակագրությունն անողոք է. կանայք 3 անգամ ավելի հաճախ են բախվում այս խնդրին, քան տղամարդիկ: Կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանը թվեր է հրապարակել.
Թվերն ասում են.
1/5 – Յուրաքանչյուր 5-րդ կին առնվազն մեկ անգամ զգացել է միգրենի ուժգին նոպան:
1/15 – Տղամարդկանց մոտ այս ցուցանիշն զգալիորեն ցածր է:
Ո՞րն է պատճառը
Գլխավոր «մեղավորը» հորմոնալ տատանումներն են: Էստրոգենի մակարդակի կտրուկ փոփոխությունները հանդիսանում են միգրենի հիմնական ձրիգերները (խթանիչները): Կանայք այս տատանումներին դիմակայում են ողջ կյանքի ընթացքում՝ պայմանավորված.
Դաշտանային ցիկլով (այսպես կոչված՝ «մենստրուալ միգրեն»),
Հակաբեղմնավորիչների օգտագործմամբ,
Հղիությամբ և հետծննդաբերական շրջանով,
Դաշտանադադարի (մենոպաուզա) մեկնարկով:
«Կարևոր է. Թեև հորմոնները մեծ դեր ունեն, չպետք է մոռանալ նաև սթրեսի, քնի պակասի և սննդակարգի մասին, որոնք նույնպես կարող են սրել վիճակը»,-նշում է բժիշկը։