Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանն ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների տարհանում չի կազմակերպում, իսկ FLY One-ն այս վիճակում էլ փորձում է օգուտ քաղել. Քաղաքացի
Իզաբելլա Սարգսյանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ու օդային տարածքը փակելու հետևանքով մնացել է Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում։ Կինը հրապարակած տեսանյութում պատմում է, որ Հայաստան պետք է վերադառնար այսօր, սակայն Աբու Դաբի-Երևան չվերթը չեղարկվել է։
Նրան հայտնել են, որ Աբու Դաբիի մշակույթի ու տուրիզմի նախարարությունն իր վրա է վերցնելու հյուրանոցի, երեքանգամյա սննդի ու այլ ծախսեր։
Սոցիալական իր էջում կինը պատմում է, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը ԱՄԷ-ում մնացած քաղաքացիների համար։
Հայաստանի կառավարությունը կազմակերպում է Աբու Դաբիից դեպի Օման ՀՀ քաղաքացիների անվճար տեղափոխում, որտեղից էլ իրենք պետք է իրենց միջոցներով ձեռք բերված տոմսերով վերադառնան Հայաստան։
«Տոմսի արժեքը հիմա 900 եվրո է։ Մինչև վերջ փորձում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, բայց դա թողնենք իրենց խղճին։ Տեղեկացնում եմ, որ Հայաստանն անվճար տարհանում չի կազմակերպում, այլ անվճար տեղափոխում դեպի Օման»,-նշում է նա։