«Ի՞նչ իմպիչմենտ... խուճապի մեջ ենք». Ալեն Սիմոնյան
Քաղաքական
12:54 03/03/2026
Հայաստան

«Ի՞նչ իմպիչմենտ... խուճապի մեջ ենք». Ալեն Սիմոնյան

«Ինչ իմպիչմենտ... խուճապի մեջ ենք։ Հեսա ընտրություններ են՝ ինչ իմիչպիմենտ, ինչ փողոցային պայքար»,- ԱԺ-ում լրագրողերի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՀՀԿ-ի նախաձեռնած Նիկոլ Փաշինյանի  իմպիչմետի գործընթացի մասին հարցերին։

Նա նշեց, որ անընդհատ զարմանում է, թե ինչպես են այդ մարդիկ տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել «այս խելքով, որ ունեն»։  

«Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում։ Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի և չի կարող ունենալ։ Այդ մարդը մերժված է, մերժված մնալու է պատմության մեջ»,- ասաց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահը խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին՝ ասաց. «Ռոբերտ Քոչարյանը թող նախ կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել։ Նա չի կարողանում ղեկավարել «Հայաստան» խմբակցությունը։ Ակնհայտ է, որ «Հայաստան» խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից։ Դաշնակցությունը վերցրել է իշխանությունը, մնացածը սատելիտ են։ 

Ռոբերտ Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի։ Նա  այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ պառլամենտական ընտրություններում ՀՅԴ-ի հետ հատելո՞ւ է  շեմը, հայտնվելո՞ւ է խորհրդարանում, թե՞ ամբողջ ընդդիմադիր ռեսուրները, որը կա դաշտում, այլ  կուսակցություններ են վերցնելու։  Իմ տվյալներով, միանշանակ այդ խնդիրն ինքն ունի»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ի՞նչ իմպիչմենտ... խուճապի մեջ ենք». Ալեն Սիմոնյան