Այ ես իրենց հետ պրոբլեմ ունեմ, այ իրանց կողքը չեմ կանգնելու. Պապոյանը՝ կոնյակի սպիրտ արտահանողների մասին
Տնտեսություն
12:49 03/03/2026
Հայաստան

Այ ես իրենց հետ պրոբլեմ ունեմ, այ իրանց կողքը չեմ կանգնելու. Պապոյանը՝ կոնյակի սպիրտ արտահանողների մասին

«Ես բոլոր տնտեսվարողների հարցերով նախկինում զբաղվել, աջակցել եմ, բայց ուզում եմ այս ամբիոնից հայտարարել, որ որոշների հարցերով ու խնդիրենրով չեմ զբաղվելու»,- ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա հայտնեց, որ կան երկու տիպի կոնյակի սպիրտ արտահանողներ՝ ընկերություններ, որոնք վերջին 3-4 տարիներին տասնյակ հազարավոր տոննաներով, որոշները 100 հազար տոնայից ավել խաղող են մթերել և այդ ընկերությունների կողքն ինքը կանգած է, և նրանք որոնք խաղող չեն մթերում։

«Կան ընկերություններ, որոնք վերջին 3 տարում խաղող չեն մթերել, բաց չգիտես ինչում վերջին 3 տարում միլիոնավոր տոննաներով խաղողի սպիրտ են ուզում արտահանել։ Այ ես իրենց հետ պրոբլեմ ունեմ։ Էդ ո՞ւմ սպիրտն են արտահանում, եթե մեր գյուղացու խաղողը չեն մթերում։ Ինչի պետք է իրանց կողքը մենք կանգնենք։ Ինչ-որ մեկի սպիրտն առնում բերում, տանում են, մի հատ էլ իրենց կողքը պետք է կանգնե՞նք, այ իրանց կողքը չեմ կանգնելու»,- հայտարարեց Գևոր Պապոյանը։

 Միանչ այդ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ  իշխանությունները բեռնափոխադրողների համար համակարգային լուծում չի տալիս, այլ բողոքներից հետո որոշակի հատվածային լուծումներ է տալիս։

«Ե՛վ արտահանող, և՛ ներմուծող մեր տնտեսվարողները, անհարկի խոչընդոտների են հանդիպում։ Նույն կոնյակ արտահանողները մեր բարեկամ Վրաստանի տարածքում ստիպված են ամիսներ շարունակ կանգնել։ Էդ առումով, էդ մարդկանց որևէ պատասխան չկա»,-ասաց Դանիելյանը՝ հավելելեով, որ պայմանագրային պարտականությունները այդ դեպքում արտահանողները չեն կարողանում կատարել։

Պատգամավորը հայտնեց, որ այդ արտահանողները նյութական շահագրգռվածության դիմաց են լուծվում իրենց հարցերը և շեշտեց, որ պետության պարտավորությունն է այդ մարդկանց համար պայմաններ ստեղծել՝ իրենց բնականոն գործունեությունը շարունակելու համար։

Դանիելյանը նշեց, որ տարիների ընթացքում այդ հարցերը չեն լուծվում և ենթադրեց, որ դրա պատճառները քաղաքական, անձնական են

«Համացանցը ողողված է նման տեսանյութերով, երբ ասում են. «գումարը տվեցինք , հարցը լուծվեց»։ Բա այստեղ մեր պետությունը ի վերջո գործելու է։ էդ մարդիկ մեզնից ունե՞ն պահանջելու՝ ԱԺ-ից, կառավարությունից»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այ ես իրենց հետ պրոբլեմ ունեմ, այ իրանց կողքը չեմ կանգնելու. Պապոյանը՝ կոնյակի սպիրտ արտահանողների մասին