Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԻՀՊԿ. Իրանը տեղեկություններ ունի այն մասին, թե որտեղ է Նեթանյահուն անցկացնում իր հանդիպումները
Իրանը լայնածավալ հետախուզական տվյալներ ունի իսրայելական ռազմական օբյեկտների վերաբերյալ, այդ թվում՝ այն վայրի, որտեղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է իր հանդիպումները։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնական և ավագ խորհրդական Ռահիմ Սաֆավիի։
«Մենք գիտենք, թե որտեղ է Նեթանյահուն հանդիպումներ անցկացնում, և մեր տվյալների բազան լիովին թարմացված է։ Իրանի հետախուզությունը լիովին տեղյակ է Իսլամական Հանրապետության շուրջ գտնվող բոլոր թիրախների, ինչպես նաև իսրայելական և ամերիկյան թիրախների մասին», - ասել է նա պետական հեռուստատեսությամբ։