Ինչո՞ւ է միգրենը «թիրախավորում» մեծամասամբ կանանց. Բժշկի պարզաբանումը
Առողջություն
16:26 03/03/2026
Հայաստան

Ինչո՞ւ է միգրենը «թիրախավորում» մեծամասամբ կանանց. Բժշկի պարզաբանումը

​Միգրենը պարզապես գլխացավ չէ, այն բարդ նյարդաբանական վիճակ է, որից տառապում են միլիոնավոր մարդիկ: Սակայն վիճակագրությունն անողոք է. կանայք 3 անգամ ավելի հաճախ են բախվում այս խնդրին, քան տղամարդիկ:  Կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանը թվեր է հրապարակել.

Թվերն ասում են.

​1/5 – Յուրաքանչյուր 5-րդ կին առնվազն մեկ անգամ զգացել է միգրենի ուժգին նոպան:

​1/15 – Տղամարդկանց մոտ այս ցուցանիշն զգալիորեն ցածր է:

​ Ո՞րն է պատճառը

​Գլխավոր «մեղավորը» հորմոնալ տատանումներն են: Էստրոգենի մակարդակի կտրուկ փոփոխությունները հանդիսանում են միգրենի հիմնական ձրիգերները (խթանիչները): Կանայք այս տատանումներին դիմակայում են ողջ կյանքի ընթացքում՝ պայմանավորված.

​ Դաշտանային ցիկլով (այսպես կոչված՝ «մենստրուալ միգրեն»),

​ Հակաբեղմնավորիչների օգտագործմամբ,

​ Հղիությամբ և հետծննդաբերական շրջանով,

​ Դաշտանադադարի (մենոպաուզա) մեկնարկով:

​«Կարևոր է. Թեև հորմոնները մեծ դեր ունեն, չպետք է մոռանալ նաև սթրեսի, քնի պակասի և սննդակարգի մասին, որոնք նույնպես կարող են սրել վիճակը»,-նշում է բժիշկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ է միգրենը «թիրախավորում» մեծամասամբ կանանց. Բժշկի պարզաբանումը