Պատերազմի թատերաբեմը մոտենում է Թուրքիային. Գեղամյան
Քաղաքական
17:03 04/03/2026
Տարածաշրջան

Պատերազմի թատերաբեմը մոտենում է Թուրքիային. Գեղամյան

«Իրանից արձակված հրթիռը, որն անցնում էր Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և ուղղվում էր դեպի մեր տարածքը, խափանվել և ոչնչացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Հրթիռի բեկորը ընկել է Հաթայի շրջանում, զոհեր կամ վիրավորներ չեն եղել»,-նման հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Մեր երկրի և մեր ազգի անվտանգությունն ապահովելու մեր վճռականությունն ու կարողությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Առանց վարանելու կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու համար։ Մենք կրկին զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են լարվածությունը մեծացնել տարածաշրջանում և հանգեցնել հակամարտությունների ավելի լայն տարածմանը»։

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է, որ սա պատերազմի ընդլայնման ու երկարաձգման նոր հիմքեր կարող է ստեղծել: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատերազմի թատերաբեմը մոտենում է Թուրքիային. Գեղամյան