Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
890 ավարտված վարույթից կարճվել է 617-ը՝ շուրջ 70 %-ը, ինչո՞վ եք սա բացատրում. Մինասյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին
«Դուք ասում եք 890 վարույթ է նախաձեռնվել և կարճվել է 617-ը, շուրջ 70 %-ը։ Ինչո՞վ եք բացատրում այս մեծ թիվը, դրանցից քանի՞սն են կարճվել ոչ արդարացման հիմքով»,-Հակակառուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մինասյանը նաև խնդրեց հստակեցնել, թե հաշվետվության մեջ գրված «Նախկին պաշտոնատար անձ» հասկացությունը ո՞ր պահի դրությամբ նախկիններին է վերաբերում։
«Ես զեկույցում նշեցի, որ 2025 թ ընթացքում 2588 քրեական վարույթ են քննել , որից կարճվել է 617-ը»,-ասաց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Արծվիկ Մինասյանը ճշտեց, որ ինքը խոսում է զեկույցում նշված ավարտված 890 քրեական գործերի մասին, որից կարճվել է 617-ը։
Մինասյանը նաև հարցրեց, թե Նահապետյանն ինչպես է գնահատում , որ կոմիտեի ներկայացրած 243 կալանավորման միջնորդության միայն 102-ն է բավարարվել։
Հակակառուպցիոն կոմիտեի նախագահը հստակ չպատասխանեց ճշտող հարցին, իսկ երկրորդի վերաբերյալ ասաց, որ 102 կալանավորման միջնորդության բավարարմանը զուգահեռ, նաև 80 տնային կալանք և վարչական վերահսկողության խափանման միջոց է սահմանվել։