Ինչպե՞ս եք գնահատում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի վարքագիծը. Կյուրեղյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուին
Քաղաքական
11:06 04/03/2026
Հայաստան

Ինչպե՞ս եք գնահատում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի վարքագիծը. Կյուրեղյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուին

«Կարծում եմ՝ այդ հարցի հասեցատերը ես չեմ։ Առհասարակ, ով էլ լինի, դժվարանում եմ գնահատական տալ այն իրավիճակներին, որը կվերաբերվի  բժշկական հանրության նկատմամբ հեգնական վերաբերմունիքն։ Չի կարող լավ լինել»,- ԱԺ-ում ասաց Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ՔՊ կողմից առաջադրված թեկնածու Վանիկ Օհանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի վարքագիծը, երբ նա առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ խնդիրներ բարձրացնող բժիշկների նկատմամբ հեգնանք է տարածում։

Կյուրեղյանի մեկ այլ հարցին՝ արդյո՞ք պատրաստ են  կազմակերպել խորհրդարանական լսումներ առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ բարձրացված հարցերի շրջանում մասնագետների, փորձագետների հետ քննարկում ծավալելու համար, Օհանյանն ասաց. «Պատարստ ենք լսումներ կազմակերպել, առարկայական, թիրախային հարցերը քննարկել»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder