Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բժիշկների աշխատավարձի ցածր հաշվարկային լինելը պայմանավորված է ավելի շատ մուտքագրման խնդիրների արդյունքում առաջացած ծավալները չհասցնելով. Հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու
«Բուժաշխատողներն ասում են, որ իրենց ծանրաբեռնվածությունն էականորեն ավելացել է առաղջապահական ապահովագրական հիմնադրամի գործունեության արդյունքում, բայց նրանց աշխատավարձերի վճարումները 2-3 անգամով նվազել են»,-ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Վանիկ Օհանյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը խնդրեց գնահատական տալ Առողջապահության նախարարության հրապարակային դիրքորոշմանը, որ ովքեր կասկածի տակ են դնում բուժաշխատողների դժգոհությունների լեգիտիմությունը և ոլորտի ներկայացուցիչների՝ իրենց անունից խոսելու իրավունքը։
Պատգամավորը նաև հարցրեց, թե Օհանյանը ինչ է անելու՝ խոսելու, կարծիք արտահայտելու համար պատժվող բուժաշխատողների իրավունքները վերականգնելու համար։
«Ապահովագրության ներդրմանն զուգընթաց քաղաքացիների դիմելիության աննախադեպ աճ է գրանցվել բժշկական հաստատություններում և դրա հետ կապված մենք, այո ունեցել ենք որոշակի խնդիրներ և մասնավորապես նեղ մասնագետներին վերաբերվող հունվար ամսվա աշխատավարձի ցածր հաշվարկային լինելը պայմանավորված է ավելի շատ մուտքագրման խնդիրների արդյունքում առաջացած ծավալները չհասցնելով»,- ասաց հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Վանիկ Օհանյանը։
Նա նաև հիշեցրեց, որ փետրվար ամսին այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել էին հունվարին, կարող են վերահաշվարկվել և կարող են հետադարձ վճարվել հունվարի համար։
«Այս առումով կարծում եմ, որ հընթացս կկանոնակարգվի, որովհետև ապահովագրության համակարգի ներդրման հետ, որոշ խնդիրներ, իհարկե, առաջ կգան և սա այդ խնդիրներից մեկն է, որը որ մեծամասամբ լուծվել է և տեխնիկական առումով և բժշկական հանրությունը և ծրագրային փոփոխությւոնները թույլ են տալիս ավելի սահուն կազմակերպել այդ նշված հարցերը որպեսզի ծավալային իմաստով ոչ մի բան դուրս չմնա համակարգից»,-ասաց Օահանյանը։