Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սամվել Կարապետյանի համակուրսեցի Հակոբ Հակոբյանը պատմում է.
«Սովորել ենք Երևանի, այն ժամանակվա Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Մեքենաշինության ֆակուլտետում։ Ունեցել ենք շատ զավեշտալի ու հետաքրքիր դեպքեր։ Էդ լավ դեպքերից մեկը, որ կապված է մեր Սամվել Կարապետյանի, Սամվել Սարգիսիչի հետ, այն էր, որ Պոլիտեխնիկում այսպիսի մի խոսույթ կար. «Գծագրական երկրաչափությունն առաջին կուրսում անցնելուց հետո կարող ես նշանվեց, իսկ Նյութերի դիմադրություն՝ Սապրամատ առարկան հանձնելուց հետո կարող ես ամուսնանալ»։ Չգիտեմ ինչու, բայց ոչ բոլորի մոտ էր ստացվում այդ առարկաների տիրապետումը։ Այն ժամանակ այդ առարկաներին շատ լավ էր տիրապետում Սամվել Կարապետյանը։ Էն ժամանակ Սամվելը Զեյթունի հանրակացարանում էր ապրում և պայմանավորվեցինք, գնացի իր մոտ ու 10 օր Սամվելը զբաղվեց, պարապեց իմ հետ այդ առարկան։ Այնքան տիրապետեցի, որ եկա դրական գնահատական ստացա։
Անցան տարիներ և ես ունեցա նաև կյանքի, ապրելու քննություն, որ դրա հաղթահարման մեջ նաև Սամվելի ներդրումը կա։ Առողջական մեծ խնդիր ունեցա և հանրապետությունում միակ մարդն եմ, որն ունեմ 13 հատ ստենդ, սիմուլյատոր և բաց վիրահատություն ու էդ ամեն ինչի մեջ իր աջակցությունն ունի մեր Աամվելը։
Սամվել Կարապետյանը «ՄԱՐԴ» է՝ մեծատառով։