«Հրապարակ». Իշխանությունը փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց
Օրվա մամուլ
08:09 04/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Իշխանությունը փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց։ Գյուլագարակ համայնքից մեզ պատմեցին, որ համայնքապետարանի Արմինե անունով աշխատակիցը զանգում է գյուղացիներին ու ցուցակագրում տանիքի խնդիր ունեցողներին: Հետաքրքրվում, թե արդյոք տանիքն ասբեստի՞ց է, ու ասում է, որ այն փոխելու են։

Գյուլագարակի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեզ մարզպետարանից գրություն ա եկել, ուղղակի հաշվառում ենք` վիճակագրական տվյալներ, ինֆորմացիա ենք հավաքում, որևէ բան չկա»: Հավաքում եք, որ ի՞նչ անեք այդ ինֆորմացիան։ «Ես չեմ կարող մարզպետարանի տեղը ասել, թե հետագայում ինչ կանի»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder