«Հրապարակ». ՔՊ-ում սկսվել են «բազառները»
Օրվա մամուլ
07:57 04/03/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում սկսվել են «բազառները»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում սկսվել են «բազառները»։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, և ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը: Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։

Այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ առաջին 50-յակում տեղ զբաղեցրածներից նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը` 38-րդ արդյունքը, ազնիվ քվեարկությամբ չէ ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակների և խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել են նրան հանել 50-ի ցանկից: Նա ուրախ ավտոբուսի «ուղևորների» մեջ էլ չէր, ի տարբերություն մյուս թեկնածուների։ Խնդրահարույց են եղել նաև սյունեցի Դավիթ Դանիելյանի` Արայիկ Հարությունյանի մտերիմի ձայները:

Ըստ լուրերի, հենց Հարությունյանն է պատվիրակներին խնդրել, որ նա 402 ձայն է ստացել, սակայն բավարար ապացույցներ չեն ունեցել, երևի նույն հովանավորը ջանք չի խնայել, ուստի նրա հետ կապված որոշում չի կայացվել։ Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի ստացած մոտ 300 ձայնի հարցում ևս վերապահումներ են եղել, սակայն վարչության որոշ անդամներ նկատել են, որ նա ակտիվ է ԱԺ-ում, նախագծերի քննարկումներին է մասնակցում, ելույթ է ունենում` ինչո՞ւ չպիտի նրա օգտին քվեարկեին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder