Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդեն հոգուս է հասել, լցված եմ, տարան երեխուս գլուխը կերան․ զոհված զինծառայողի ծնող
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարել՝ կից գրելով․
«Տատ ջան, կողքիդ ենք, դու էլ մեզ թիկունք եղիր: Միասին ունենալու ենք «Ուժեղ Հայաստան»»։
Տեսանյութում զոհված զինծառայողի հարազատն ասում է, որ սիրտը լցված է ՝ նկատի ունենալով տեղի ունեցող անարդարությունից։
«Ձեր առաջ սիրտս կհանեմ, կդնեմ։ Չէի ուզում խոսել, բայց պետք է խոսեմ, արդեն լցված եմ, շատ լցված եմ։ Դրա համար եմ այսօր եկել, որ ձայնս բարձրացնեմ։ Զոհվածի ծնող եմ, կարծեք՝ չուչելներ լինենք իրենց առաջին, ոնց որ մենք ենք մեղավոր։ Զինվորի ծնողներին էս ինչ են անում, ոտնատակ են գցում։ Իրա շատ պետքն է , թե ինչ է լինում, նրա փորը կուշտ էղնի, ջեբը՝ լիքը ։
Արդեն հոգուս էր հասել, ժողովուրդ ջան, չէի կարում պահեի, լցված եմ։ Ըսպես կեղնի՞՝ տարան երեխուս գլուխը կերան, մի 2 կոպեկ տվեցին, էն էլ ինչ էլ տվին, ընենց է տագիծը թռցրին։ Էլի եմ ասում՝ 30 000 դրամով մարդը մի ամիս կապրի՞»,- նշեց զոհված զինծառայողի հարազատը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։