ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին այաթոլլահ Խոմեյնիի սպանությունից օրեր անց. Վահե Դավթյան
Քաղաքական
15:41 04/03/2026
Տարածաշրջան

ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին այաթոլլահ Խոմեյնիի սպանությունից օրեր անց. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է.

«Չնայած իրանա-ադրբեջանական խորքային հակասություններին ու կուտակված բազմաթիվ խնդիրներին՝ Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն ու ցավակցություն հայտնել իրանցի ժողովրդին:

Չնայած հայ-իրանական դարավոր բարեկամությանը, պատմական-քաղաքակրթական արմատներին, գեոռազմավարական շահերի օրգանական համընկմանը, տնտեսական-ենթակառաուցվածքային փոխգործակցությանը՝ ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին այաթոլլահ Խոմեյնիի սպանությունից օրեր անց: Մինչդեռ պետք է լիներ առաջիններից մեկը:

Խոսում եմ իրանցի գործընկերներիս հետ: Մեղմ ասած՝ տարակուսած են:

Ու՝ ոչ, սա ոչ մի կապ չունի քաղաքական հաշվարկի ու պրագմատիզմի հետ:

Հարցը սուբյեկտայնության խարխլման, ինքնուրույն որոշումներ կայացնելու չկարողության մեջ է»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին այաթոլլահ Խոմեյնիի սպանությունից օրեր անց. Վահե Դավթյան