Շատ կարևոր է երիտասարդի խոսքը, նա այսօր ապրում է և այսօրվա կյանքի բեռը կրում է իր վրա, ուրեմն նա պետք է այդ մասին գրի. Դավիթ Մուրադյան
Մշակույթ
17:54 04/03/2026
Հայաստան

Շատ կարևոր է երիտասարդի խոսքը, նա այսօր ապրում է և այսօրվա կյանքի բեռը կրում է իր վրա, ուրեմն նա պետք է այդ մասին գրի. Դավիթ Մուրադյան

«Եթե գրողը չի արտացոլում իրականությունը, ուրեմն նա հետ է մնում կյանքից։ Միշտ, ամբողջ աշխարհում, գրողը միշտ իրականության քարտուղարն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր, դրամատուրգ, կինոգետ Դավիթ Մուրադյանը։

Նա նշեց, որ մարդիկ մինչ օրս կարդում են 100 տարի առաջ գրված վեպը, որի մեջ այդ ժամանակն ապրում է։

«Այսօր մենք էլ ունենք գրողներ, որոնք իրենց ստեղծագործություներում արտացոլում են իրականությունը։ Այդ իմաստով երևի առավել բեղմնավորը Գուրգեն Խանջյանն է։ Նա իսկապես գրում է այնպես, որ վավերագրությունն ու գեղարվեստականն ապրում են թև-թևի, միասին»,- ասաց Դավիթ Մուրադյանը։

Նա նշեց, որ այսօրվա մեր կանքն արտացոլվում է  որոշ պիեսներում, թատերական բեմադրություններում. «Դա ճիշտ, բնական պրոցես է, հակառակ դեպքում գրականությունը պարզապես կմարի»։

Դավիթ Մուրադյանը ցավով նշեց, որ երիտասարդ  գրողներին, նրանց գրքերին այդքան էլ ծանոթ չէ, բայց շատ կարևոր է երիտասարդի խոսքը։

«Նա այսօր ապրում է և այսօրվա կյանքի բեռը կրում է  իր վրա, ուրեմն նա պետք է այդ մասին գրի, թե ինչպես է որպես մարդ այդ կյանքը զգում իր ներսոմ, ինչպես իր ուսերին»,- ասաց Դ. Մուրադյանը։ 

Ինչ վերաբերում է  եկեղեցու դեմ իշխանության արշավին, իշխանության ներկայացուցիչների արտահայտություններին՝ ուղղված հոգևորականներին, մտավորականն ասաց. «Բոլոր դարերում ամենակարևոր դերատարություններից մեկը, որ ունեցել է  եկեղեցին, նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանում եղել է  օտար իշխանություն, հայ մարդու համար  պահպանել է  հայոց լեզուն։ Հայ մարդը եկել է եկեղեցի ուրախ, տոնական առիթներով, տխուր առիթով ու լսել է հայոց պատարագը մաքրամաքուր հայերենով ու այդ հայերենն իր հետ տարել է իր տուն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ կարևոր է երիտասարդի խոսքը, նա այսօր ապրում է և այսօրվա կյանքի բեռը կրում է իր վրա, ուրեմն նա պետք է այդ մասին գրի. Դավիթ Մուրադյան