Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լարված իրավիճակ ԱԺ-ում. «Սա ԱԺ նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չէ, խելոք մնա». Սիմոնյան- «Հայաստան» խմբակցության պատգամավորներ
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամաակ իրավիճակը դահլիճում լարվեց։
Ելույթի վերջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ժամանակը սպառվել է։
Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրեն ընդհատել են, հիմա կավարտի։
«Ես եմ որոշում... Ինձ հետ այդպես խոսել, տիկին Վարդանյան, չի կարելի։ Այսինքն շուռ գալ ու ձեռքով ինձ ասել ՝ հեսա կավարտեմ... Ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը։
Ես եմ այստեղ որոշում, ազատեք ամբիոնը»,- ասաց Սիմոնյանը։
Այնուհետև Սիմոնյանը պահանջեց դահլիճում բարձր խոսող պատգամավորներին լռել. «Կլռեք, երբ որ ասում եք լռեք, ուրեմն պետք է լռեք։ Սա ԱԺ նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի։ Դու խելոք մնա, այդ ի՞նչ խոսալու ձև է։ Վերջացրեք այս սկանդալներ սարքելը»։
Ալեն Սիմոնյանը դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ պահանջելով կարգի հրավիրել խմբակցության պատգամավորներին։
«Պարոն Ղազարյանն իրեն իրավունք է վերապահում, դահլիճ չմտած՝ աստիճանավանակից, հրահանգներ տալ, մյուս պատգամավորն ինձ ասում է՝ ես կորոշեմ՝ երբ եմ խոսելու։ Կարգի հրավիրեք ձեր խմբակցությունը, թե չէ ես կարգի կհրավիրեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։