Իրանը հերքում է Ադրբեջանին թիրախավորելու լուրերը
Քաղաքական
15:28 05/03/2026
Տարածաշրջան

Իրանը հերքում է Ադրբեջանին թիրախավորելու լուրերը

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հերքել է Իրանի կողմից ԱԹՍ-ներով Ադրբեջանին հարվածելու մասին լուրերը։

«Մենք չենք թիրախավորում մեր հարևաններին։ Մենք հետաքննելու ենք միջադեպի վերաբերյալ տարավծա տեղեկությունները»,-ասել է իրանցի պաշտոնյան։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ իրանական ԱԹՍ-ներն ընկել են Նախիջևանի օդանավակայնի տարածքում, ինչպես նաև էքսկլավի Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։

Ադրբեջանում Իրանի  արտակարգ և լիազոր դեսպան  Մուջթաբա Դեմիրչիլուն կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի տարածքից իրականացվող ԱԹՍ-ների հարձակումները»,-տարածած հայտարարության մեջ նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Ադրբեջանն Իրանից պահանջել է կարճ ժամանակում հստակություն մտցնել այս հարցում, տրամադրել բացատրություն ու ձեռնարկել անհապաղ քայլեր նման դեպքերն ապագայում բացառելու համար։

Ադրբեջանական կողմն ասել է, որ իրավունք ունի ձեռնարկելու պատասխան քայլեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder