Ի՞նչ է այրվել Երևան Մոլում. ՓԾ-ն մանրամասներ հրապարակեց
Հասարակություն
11:51 05/03/2026
Հայաստան

Ի՞նչ է այրվել Երևան Մոլում. ՓԾ-ն մանրամասներ հրապարակեց

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գտնվող տաղավարներից մեկում։ Այս մասի ավելի ուշ հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից ու մանրամսնեցին, հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։  Այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15քմ։ 

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ է այրվել Երևան Մոլում. ՓԾ-ն մանրամասներ հրապարակեց