Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
Քաղաքական
12:57 05/03/2026
Հայաստան

Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Ադրբեջանում Իրանի  արտակարգ և լիազոր դեսպան  Մուջթաբա Դեմիրչիլուն կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն, այն բանից հետո, երբ իրանական ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայնի տարածքում, մյուսը՝ էքսկլավի Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի տարածքից իրականացվող ԱԹՍ-ների հարձակումները, որի հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքն, ու երկու մարդ վնասվածքներ են ստացել»,-տարածած հայտարարության մեջ նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Ադրբեջանն Իրանից պահանջել է կարճ ժամանակում հստակություն մտցնել այս հարցում, տրամադրել բացատրություն ու ձեռնարկել անհապաղ քայլեր նման դեպքերն ապագայում բացառելու համար։

Ադրբեջանական կողմն ասել է, որ իրավունք ունի ձեռնարկելու պատասխան քայլեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder