Ամենայն Հայոց Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է հղել Հռոմի Պապին
Հասարակություն
18:58 05/03/2026
Հայաստան

Ամենայն Հայոց Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է հղել Հռոմի Պապին

 Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը:

Զրուցակիցները խոսեցին նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder