Ինչ հանցագործություններ են բացահյտվել հանրապետությունում մեկ օրում
Իրավունք
13:43 05/03/2026
Հայաստան

Ինչ հանցագործություններ են բացահյտվել հանրապետությունում մեկ օրում

Մարտի 4-ից 5-ը հանրապետությունում բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
20 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
7 դեպք՝ խարդախության,
6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման:

Բացահայտվել է խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, գրավառուին վնաս պատճառելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դեպքեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder