Հրդեհ է բռնկվել «Երևան մոլում», դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկներ
Հասարակություն
09:58 05/03/2026
Հայաստան

Հրդեհ է բռնկվել «Երևան մոլում», դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկներ

Մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել 09։57-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ականատեսների հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է «Երևան մոլում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder