Կոտրվել են պատուհաններ, վնասվել մեքենաներ. Նոր մանրամասներ Մայակ թաղամասի պայթյունից
Հասարակություն
12:10 05/03/2026
Հայաստան

Կոտրվել են պատուհաններ, վնասվել մեքենաներ. Նոր մանրամասներ Մայակ թաղամասի պայթյունից

Երևանի Մայակ թաղամասում պայթյունը տեղի  ունեցել շենքերից մեկին հարակից երկհարկանի ավտոտնակում։  

ՆԳՆ փրկարարծ ծառայությունից մանրամասնում են՝ տեղի ունեցածի հետևանքով փլուզվել է ավտոտնակի երկրորդ հարկը՝ մասամբ, վնասվել են ներսում կայանած «Toyota» մակնիշի և հարակից կայանած տարբեր մակնիշների վեց ավտոմեքենա, ինչպես նաև շենքերի պատուհաններ։ Տուժածը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ավելի վաղ ծառայությունից հայտնել էին, որ այսօր առավոտյան՝ ժամը 07։30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder