Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուն կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն, այն բանից հետո, երբ իրանական ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայնի տարածքում, մյուսը՝ էքսկլավի Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի տարածքից իրականացվող ԱԹՍ-ների հարձակումները, որի հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքն, ու երկու մարդ վնասվածքներ են ստացել»,-տարածած հայտարարության մեջ նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Ադրբեջանն Իրանից պահանջել է կարճ ժամանակում հստակություն մտցնել այս հարցում, տրամադրել բացատրություն ու ձեռնարկել անհապաղ քայլեր նման դեպքերն ապագայում բացառելու համար։
Ադրբեջանական կողմն ասել է, որ իրավունք ունի ձեռնարկելու պատասխան քայլեր։