Ֆարմանյան. Րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից
Քաղաքական
13:46 05/03/2026
Հայաստան

Ֆարմանյան. Րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից

«Ժամ առաջ, րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից»,-նման պնդում է  անում ԱԺ նախկին պատագամավոր Սամվել Ֆարմանյանը;

Նրա խոսքով, նա այս օրհասական իրավիճակում ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի գոյության ու հայ ժողորդի անվտանգության համար, քան մեզ մոտեցող սարսափելի ցունամին: Ադրբեջանն ու Թուրքիան, կարծես, ներքաշվում են Իրանի դեմ գործողություններում՝ դրանից բխող հավանական սցենարներով:

«Ընդդիմությու՛ն, իրար գլուխ եկեք, շատ արագ վարչապետի ընդունելի միասնական թեկնածու առաջադրեք ու ԱԺ-ում իմպիչմենտի միջոցով հեռացրեք Նիկոլին: Ի՞նչ ընտրություն: Ի՞նչ հունիս: Մինև հունիս ի՞նչ է մնալու՝ երկրից, ձեզնից...

Արագ համախմբվեք բոլորով, ձևավորեք ազգային համերաշխության «ձվերով» կառավարություն. թող Հայաստանը գոնե գոյության շանս ստանա:

Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու նիկոլից ավելի նիկոլ եք լինելու»,-գրում է քաղաքական գործիչը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆարմանյան. Րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից