Ոչ ոք չի կարողանալու խոչընդոտել մեր իրավունքն ունենալ ուժեղ Հայաստան և նոր, ուժեղ վաչրապետ. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
22:56 05/03/2026
Հայաստան

Ոչ ոք չի կարողանալու խոչընդոտել մեր իրավունքն ունենալ ուժեղ Հայաստան և նոր, ուժեղ վաչրապետ. Ռուբեն Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ  Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էթերում ասում է.

«Նիկո՛լ Փաշինյան, ձեզ սխալ են զեկուցում։ Այսօր ևս մեկ անգամ ապացուցվեց, որ արդարադատգության համակարգը քաղաքական ճնշումներին դիմանալ չի կարող։ Բայց ոչինչ, Սամվել Կարապետյանի վարչապեությամբ այս համակարգն էլ կփոխվի։

Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից և վաղուց մոռացել է, թե ինչ է ժողովրդավարությունը,  երևի թե ընդհանրապես չի էլ իմացել, բայց ոչինչ, մենք ՝ ՀՀ քաղաքացիներս, իրեն այդ մասին կհիշեցնենք։ 

Այսօր մեր երկիրը կանգնած է ծանր մարտահրավերների առաջ։ Թույլ առաջնորդության հետևանքով ունենք թույլ տնտեսություն,  թույլ անվտանգություն և կեղծ ժամանակավոր խաղաղություն։ Ներկայիս իշխանությունները բազմիցս են ցույց տվել, որ անկարաող են լուծել այս խնդիրները, դա ուղղակի անհնարա է։ Բայց ոչինչ, ինչքան էլ փորձեք խոչընդոտել Սամվել Կարապեըտյանի և ժողովրդի շփումը՝ ընտրությունների արդյուքնոեը փոխել չեք կարողանալու։ Ժողովուրդը ցանկանում է և ունենալու է արմատական փոփոխություն։

Սամվել Կարապետյանն ուժեղ առաջնորդ է, ով կարող է կառուցել ուժեղ տնտեսություն ու իր միջազգային կապերով ապահովել երկարատև ապահով խաղաղություն։ Երեք ամիս անց հայ ժողովուրդը հստակ ասելու է. «Ոչ ոք չի կարողանալու խոչընդոտել մեր իրավունքն ունենալ ուժեղ Հայաստան և նոր, ուժեղ վաչրապետ»

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ ոք չի կարողանալու խոչընդոտել մեր իրավունքն ունենալ ուժեղ Հայաստան և նոր, ուժեղ վաչրապետ. Ռուբեն Մխիթարյան