Եթե մեզ պատճառներ են պետք, որպեսզի չգործենք՝ կարող ենք հնչածներից բացի 10 պատճառ էլ բերել. Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենտից խուսափողներին
Քաղաքական
17:16 05/03/2026
Հայաստան

Եթե մեզ պատճառներ են պետք, որպեսզի չգործենք՝ կարող ենք հնչածներից բացի 10 պատճառ էլ բերել. Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենտից խուսափողներին

«Եթե մեզ պատճառներ են պետք, որպեսզի չգործենք՝ կարող ենք ձեր ասածների վրա 10 պատճառ էլ բերել, իսկ եթե մենք ցանկություն ունենք գործելու՝ պետք է գործենք։ Ով կարող է այսօր ասել, հաջողելու է, թե չի հաջողելու»,-դատարանի դիմաց ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Դավիթ Համբարձումյանի՝ իմպիչմենտի գործընթացը և փողոցային պայքարը շարունակելու կոչին՝ ընդդիմադիր դաշտից հնչող վատատեսական կանխատեսումներին։

 Նախագահը հայտնեց, որ փողոցային պայքար չսկսած խոսել դրա անարդյուանվետության մասին, իր համար տարօրինակ է և անընդունելի։

Լրագրողը Սերժ Սարգսյանին հիշեցրեց նրա «Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, ուժերի» հայտարարությունը և հարցրեց, թե հնարավոր է Նիկոլ Փաշինյանն էլ է պարտվել ուժեղ ուժերին, այլ ոչ թե դավադիր պատերազմ է վարել։

«Բայց ինքը երբ է ասում, որ պարտվել է։ Նա ասում է՝ մենք հաղթել ենք...Իսկ ես կարծում եմ, որ ոչ թե պարտվել, այլ՝ կապիտուլացվել է։ Արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել։ Ես չեմ ասում, որ նա դերակատարություն չի ունեցլ, բայց իր ուժը և ջանքերը բավարար չէին որպեսզի իշխանափոխություն լիներ Հայաստանում»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը լրոգրողներին խորհուրդ տվեց անձամբ համեմատել և գնահատել Հայաստանի նախկին ղեկավարների պայվածքը և անվտանգության մարտահրավերներին արձագանքը՝ ներկա ղեկավարության «պեռաշկի» ուտելու և գործելու կարողությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե մեզ պատճառներ են պետք, որպեսզի չգործենք՝ կարող ենք հնչածներից բացի 10 պատճառ էլ բերել. Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենտից խուսափողներին