Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վազգենի մոտեցումները, դիրքորոշումները շատ երկար լինելու են և մարդիկ դրանք ջերմությամբ են կրելու. Սերժ Սարգսյան
«Բոլոր պարագաներում, իրոք, մեր հարևանությամբ ռազմական գործողություններ են տեղի ունենում և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ գործողություններն ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա»,-դատարանի դիմաց հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով իրանում ընթացող պատերազմի ընթացքում ՀՀ գործող իշխանությունների պահվածքին վերաբերող հարցին։
Կարծիք հայտնելով, որ ՀՀ գործող իշխանությունները պետք է լրջորեն մոտենան պատերազմի հանգամանքին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Նրանց լրջությունը պետք է բնութագրվի համարժեք պահվածքով, ես այդպիսի պահվածք չեմ տեսնում»։
Լրագրողի դիտարկմանը, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է թե Սպարապետ Վազգեն Սարգսյանին սպանեցին այնպես , ինչպես փորձու էին սպանելՆիկոլ Փաշինյանին»՝ ՀՀ երրորդ նախագահն ասաց.
«Ես չգիտեմ, թե մարմնի որ մասով է մտածում այդպես խոսողը՝ անկախ անձնավորությունից։ Իմ պատկերացումների մեջ անհնար է համեմատել երկու այդպիսի անձեր, գործիչներ»
Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Վազգեն Սարգսյանը չկա, բայց նրա երազանքը, դիրքորոշումը շատ մարդկանց մեջ է ապրում և վստահ եմ, որ այդ մոտեցումները, դիրքորոշումները շատ երկար լինելու են և մարդիկ դրանք ջերմությամբ կրելու են»։