Գյուղացու հետ կկնքվի պայմանագիր բերքը ֆիքսված գնով մթերելու վերաբերյալ. Սամվել Կարապետյանի 4-րդ առաջարկը
Քաղաքական
11:34 05/03/2026
Հայաստան

Գյուղացու հետ կկնքվի պայմանագիր բերքը ֆիքսված գնով մթերելու վերաբերյալ. Սամվել Կարապետյանի 4-րդ առաջարկը

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտն ունի բազմաթիվ խնդիրներ։

«Գյուղացին ցանք անելիս մտածում է, որտեղի՞ց հայթայթի միջոցներ պարարտանյութեր, վառելիք և այլն ձեռք բերելու համար։ Հետո մտածում է՝ ի՞նչ ցանի, աճեցնի, ի վերջո բերքը երբ հասնում է, մտածում է, թ ոնց իրացնի, ի՞նչ գներով»,-առկա խնդիրները թվարկում է «ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լևոն Սարգիզովը։

Նա հիշեցնում է, որ դեպի ուժեղ հայաստան տանող գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանը 5 տնտեսական քայլ է առաջարկել, որոնցից 4-րդը վերաբերում է բերքի երաշխավորված մթերմանը։

«Մենք առաջարկում ենք՝ գյուղացիների ուսերից որոշ հոգսեր հանել, ստեղծել մթերման կայաններ, որոնց իմաստը կայանում է այն բանում, որ ցանքի ժամանակ գյուղացիներին տրամադրվելու է վառելիք, պարարտանյութ, հետագայում բերքով վճարելու դիմաց»,-մանրամասնում է Լևոն Սարգիզովը։

Նա մանրամասնում է, որ կնքվելու է պայմանագիր, որով յուրաքանչյուր գյուղատնտես վստահ կլինի, որ իր բերքը մթերվելու է ֆիքսված գնով։

«Այս ծրագիրը երաշխավորելու է գյուղացուն իր աճեցրած բերքը իրացնելու հարցում, մթերման կայանները հավաքագրելու են, սորտավորելու են, փաթեթավորելու են, միգուցե նաև զբաղվելու են մաքսային ձևակերպումներով, արտահանելու են։ Վաճառքի հարցը գյուղացու ուսերից հանվելու է»,-նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյուղացու հետ կկնքվի պայմանագիր բերքը ֆիքսված գնով մթերելու վերաբերյալ. Սամվել Կարապետյանի 4-րդ առաջարկը