Ադրբեջանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի. ՊՆ
Քաղաքական
10:54 06/03/2026
Տարածաշրջան

Ադրբեջանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի. ՊՆ

Ադրբեջանում զորահավաքային միջոցառումների շրջանակում զինված ուժերը բերվել են լիարժեք մարտական ​​պատրաստության, միաժամանակ սկսվում է պահեստազորային զինծառայողների զորակոչը։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ պարզաբանելով №1 զորահավաք հայտարարելու դեպքում գործողությունների կարգը:

Զորահավաքային միջոցառումների շրջանակներում զորամասեր են տեղակայվում մարտական ​​դիրքերում կամ նախապես որոշված ​​նշանակման տարածքներում։

«Պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ նման միջոցառումները նպատակ ունեն ապահովել բանակի օպերատիվ պատրաստվածությունը և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությունը»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ իրանական ԱԹՍ-ներն ընկել են Նախիջևանի օդանավակայնի տարածքում, ինչպես նաև էքսկլավի Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հերքել էր  Իրանի կողմից ԱԹՍ-ներով Ադրբեջանին հարվածելու մասին լուրերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder