Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է. ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
11:17 06/03/2026
Հայաստան

Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է. ՔՊ-ական պատգամավոր

««Այս պահին որոևէ ռիսկ չկա Հայաստանի և ԱՄՆ-ի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»,- ԱԺ ասուլիսների ժամին հայտարարեց ՔՊ-խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա հյտարարեց, որ նախօրեին ԱԽ նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջոյանը, որի ժամանակ բոլոր ռիսկերը հասցեագրվել են։

Անդրադառնալով «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հրապարակած հարցումներին, ըստ որի՝ ՔՊ-ն առաջատար էր՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Մեզ համար քիչ թե շատ կանխատեսելի են այդ հարցումների պատկերը, բայց հարցումների իսկությունը և իրական արդյուքները մենք բոլորս կտեսնենք հունիսի 8-ի առավոտյան»։

 ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն էլ հավելեց. «Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է և բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստել են դրան»։

Եղոյանը  նշեց, որ«Միջազգային հանրապետական ինստիտուտի» հարցումներով ՔՊ-ն ունենում է պարզ մեծամասնություն, ոչ թե սահմանադրական մեծամասնություն, բայց քարոզարշավը դեռ չի սկսվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder