Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանի ծախսած յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց, ԱՄԷ-ն ծախսում է մոտ 20–28 դոլար. Որքան կարժենա իրան-իսրայելական պատերազմը մասնակիցների վրա
Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ին Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի հրթիռակոծմամբ մեկնարկած պատերազմը վերածվել է ամբողջ տարածաշրջանը ընդգրկող հակամարտության։ Պատասխան հարձակումների են ենթարկվում Իսրայելը, ծոցի երկրներում՝ Քուվեյթում, Քաթարում, ԱՄԷ-ում ու այլ երկրներում տեղեկայված ամերիկյան ռազմաբազաները։
Տարբեր տեղեկություններով, տարածաշրջանում զոհերի թիվը հատել է 1000-ը։ Զոհերի մեծ մասը Իրանում է։
Ըստ Institute for Policy Studies-ի վերլուծության, ԱՄՆ-ը օրական ավելի քան 59 միլիոն դոլար է ծախսում տարածաշրջան ռազմական ուժեր տեղափոխելու և տեղակայելու համար։ Այդ գումարը չի ներառում Իրանի վրա նետվող ռումբերի և հրթիռների, ինչպես նաև արդեն կորցրած երեք ամերիկյան ռազմական ինքնաթիռների արժեքը, որոնք սխալմամբ խոցվել են Քուվեյթի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Իրանի հետ պատերազմի հետևանքով Իսրայելի տնտեսության կորուստները կարող են հասնել շաբաթական 9.4 միլիարդ շեկելի (մոտ 3 միլիարդ դոլար), եթե տնտեսական գործունեության նկատմամբ սահմանված համազգային սահմանափակումները շարունակվեն։ The Times of Israel-ի փոխանցմամբ, այս մասին զգուշացրել է Իսրայելի ֆինանսների նախարարությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ սկսած պատերազմն արդեն ավելի քան 5 միլիարդ դոլար է արժեցել ամերիկացի հարկատուների վրա, և այդ թիվը շարունակում է աճել։ Բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն, ԱՄԷ-ն իր վրա է կրում ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի ողջ ծանրությունը՝ շաբաթ օրվանից ի վեր մինչև երեկ դիմակայելով ավելի քան 700 հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներին: Յուրաքանչյուր հրթիռի կամ դրոնի խոցումը արժենում է ավելի քան 1 միլիոն դոլար։
Վաշինգտոնի Stimson Center-ի ավագ գիտաշխատող Քելի Գրեկոյի խոսքով՝ «Իրանի ծախսած յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց, որը օգտագործվում է դրոնների վրա, ԱՄԷ-ն ծախսում է մոտ 20–28 դոլար դրանք խոցելու համար»։ Նշվում է, որ Քուվեյթը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն յուրաքանչյուրն իր ՀՆԱ-ի ավելի քան 5%-ը ծախսում են պաշտպանության վրա և ունեն աշխարհի ամենաժամանակակից ռազմական ավիացիոն պարկերից մեկը։