Ութ տարվա անլրջություն, մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:12 06/03/2026
Հայաստան

Ութ տարվա անլրջություն, մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ Կարապետյան

«8 տարվա անլրջություն: Մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող լարվածության ֆոնին իշխանությունների արձագանքին։ Կարապետյանը հրապարակած տեսանյութում, մասնավորապես, ասում է․

«Կարծում եմ՝ «ճիշտ» արձագանք էր մեր իշխանությունների կողմից։ Հատկապես, տեսա՝ ավտոբուսում ինչ «լուրջ» քննարկումներ էր գնում Իրանում տեղի ունեցող գործընթացների շուրջ։ Մի քանի լուսանկարներ ևս տեսանք՝ մեր վարչապետն ու իշխանությունը Իրանի վրա հարձկման պահին «լուրջ» գործերով էին զբաղված։ Վստահ եմ՝ մարտահրավերներին իրենց «պրոֆեսիոնալ» պատասխաններն ավելի են լավացնում երկրի վիճակը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder