Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
19:23 06/03/2026
Հայաստան
Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ
Ստորագրվել է Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Կոմյունիկեն ստորագրել են ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն:
Այսպիսով Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder