Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026-ի սեպտեմբերից կգործեն ԿԳՄՍՆ ենթակայությամբ, Երևանի քաղաքապետարանի՝ 2027-ից
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։
ՀՀ պետական հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարումը նախատեսվում է վերապահել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին։
Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից։