Թրամփն ընտրություն է կատարել Մեսսիի և Պելեի միջև
Աշխարհում
10:17 06/03/2026
Աշխարհ

Թրամփն ընտրություն է կատարել Մեսսիի և Պելեի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է MLS-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն «Ինտեր Մայամիի» պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։

«Ես հպարտությամբ եմ ողջունում Լիոնել Մեսսիին Սպիտակ տանը։ Լեո, իմ որդին քո մեծ երկրպագուն է։ Նա կարծում է, որ դու հզոր մարդ ես։ Շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր այստեղ ես», - Սպիտակ տան սոցիալական ցանցերի հաղորդմամբ, ասել է Թրամփը։

Հանդիպման ժամանակ Թրամփը համեմատություն է անցկացրել 38-ամյա արգենտինացու և լեգենդար բրազիլացի Պելեի միջև.

«ԱՄՆ-ում Մեսսին ապացուցեց, որ իսկական չեմպիոն է՝ նվաճելով MLS-ի տիտղոսը։ Շատերն ասում են, որ Պելեն շատ ուժեղ ֆուտբոլիստ էր։ Ո՞վ է ավելի լավը՝ Մեսսին, թե՞ Պելեն։ Ես քվեարկում եմ Լիոնելի օգտին»։

Մեսսին միացել է «Ինտեր Մայամիին» 2023 թվականին։

38-ամյա աստղային հարձակվողի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի դեկտեմբերի վերջը։ Նրա շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփն ընտրություն է կատարել Մեսսիի և Պելեի միջև