Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը
Իրավունք
14:00 06/03/2026
Հայաստան

Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը

Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Այս մասին հայտնում է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը;

«Նրան ճանաչում եմ տասնամյակներ շարունակ։ Նա այն իրավաբաններից է, ով իր պրոֆեսիոնալ և սկզբունքային պաշտպանությամբ կանգնել է բազմաթիվ մարդկանց կողքին՝ այդ թվում նաև իմ և մի շարք քաղաքական, աղմկահարույց դատավարությունների(Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան) ընթացքում։

Նրա նման պարկեշտ ու բարձրակարգ իրավաբաններ մեր հասարակությունում շատ չեն։ Համոզված եմ՝ Ռուբենը հանցագործություն չի գործել, և տեղի ունեցողի հիմքում կա նրան մեկուսացնելու ու լռեցնելու ակնհայտ միտում։

Համբերություն քեզ, եղբայր»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը