Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի. ՊՆ
Ադրբեջանում զորահավաքային միջոցառումների շրջանակում զինված ուժերը բերվել են լիարժեք մարտական պատրաստության, միաժամանակ սկսվում է պահեստազորային զինծառայողների զորակոչը։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ պարզաբանելով №1 զորահավաք հայտարարելու դեպքում գործողությունների կարգը:
Զորահավաքային միջոցառումների շրջանակներում զորամասեր են տեղակայվում մարտական դիրքերում կամ նախապես որոշված նշանակման տարածքներում։
«Պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ նման միջոցառումները նպատակ ունեն ապահովել բանակի օպերատիվ պատրաստվածությունը և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությունը»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ իրանական ԱԹՍ-ներն ընկել են Նախիջևանի օդանավակայնի տարածքում, ինչպես նաև էքսկլավի Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հերքել էր Իրանի կողմից ԱԹՍ-ներով Ադրբեջանին հարվածելու մասին լուրերը։