Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է. ՔՊ-ական պատգամավոր
««Այս պահին որոևէ ռիսկ չկա Հայաստանի և ԱՄՆ-ի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»,- ԱԺ ասուլիսների ժամին հայտարարեց ՔՊ-խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա հյտարարեց, որ նախօրեին ԱԽ նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջոյանը, որի ժամանակ բոլոր ռիսկերը հասցեագրվել են։
Անդրադառնալով «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հրապարակած հարցումներին, ըստ որի՝ ՔՊ-ն առաջատար էր՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Մեզ համար քիչ թե շատ կանխատեսելի են այդ հարցումների պատկերը, բայց հարցումների իսկությունը և իրական արդյուքները մենք բոլորս կտեսնենք հունիսի 8-ի առավոտյան»։
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն էլ հավելեց. «Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է և բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստել են դրան»։
Եղոյանը նշեց, որ«Միջազգային հանրապետական ինստիտուտի» հարցումներով ՔՊ-ն ունենում է պարզ մեծամասնություն, ոչ թե սահմանադրական մեծամասնություն, բայց քարոզարշավը դեռ չի սկսվել։