Վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան
Հասարակություն
17:07 07/03/2026
Հայաստան

Վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան

«Մեր գարունն ուշանում է. եթե անցած տարի այս օրերին Հայաստանի մեծ մասում ցերեկային ժամերին դրական ջերմաստիճան էր, Արարատյան դաշտում, Երևանում հասնում էր  +15-+17 աստիճանի,  այսօր երկրի մեծ մասում ձյուն է տեղում, տարածքի մեծ մասը ձնածածկ է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա հայտնում է, որ Հայաստանի  առանձին լեռնային բնակավայրերում, օրինակ Ջերմուկում, ձյան բարձրությունը հասնում է 110 սմ։

«Վաղը ցիկլոնը  կկորցնի իր ուժը, տեղումները կլինեն առանձին հատվածներում կարճատև և թույլ։ Մարտի 9-ի ցերեկային ժամերից սկսած մինչև մարտի 13-ը Հայաստանի  ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ մարտի 10-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում սպասել պետք չէ։

Սա ունի դրական կողմերը. լեռներում շարունակվում է ձյան կուտակումը, ուշանում է ծառերի ծաղկումը, և որքան ուշանում է, այնքան փոքրանում է ցրտահարման ռիկսը»,- ասում է Սուրենյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան