Վիետնամում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 12 քաղաքացի. ԱԳՆ
Հասարակություն
14:00 07/03/2026
Հայաստան

Վիետնամում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 12 քաղաքացի. ԱԳՆ

Վիետնամում ՀՀ դեսպանության հետ (համատեղության կարգով նաև՝ Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) այս պահին կապ է հաստատել ՀՀ 12 քաղաքացի։ 

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ 4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։

7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին֊Ուրումչի֊Երևան երթուղիով,

ևս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder